Արցախի բրենդը կստեղծվի Արցախբանկի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի բրենդավորման մեկնարկը կտրվի Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի շրջանակներում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` Արցախի բրենդավորման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 16-18-ը անցկացվող Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի շրջանակում, որի գլխավոր հովանավորն է «Արցախբանկ» ՓԲԸ-ն:

«Արցախբանկը, հավատարիմ մնալով իր իսկ որդեգրած զարգացման քաղաքականությանը, ողջունում է այս միջազգային նախաձեռնությունը, որի նպատակն է համախմբել տարբեր երկրների և տարբեր ազգերի ստեղծագործող պրոֆեսիոնալներին` հանուն գովազդային ընկերությունների միջև կապի հաստատման, փորձի և գիտելիքների փոխանակման»,- ասված է հաղորդագրությունում։

Բիենալեն նաև նոր հնարավորություններ կընձեռնի ոլորտի հայ մասնագետներին միջազգային փորձի օրինակով ամրապնդել հայաստանյան մարքեթինգի, բրենդինգի, դիզայնի աշխատանքները, որպեսզի դրանք կարողանան մրցակցել միջազգային ասպարեզում:

Բիենալեի շրջանակում միջազգային ժյուրին կընտրի հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ անվանակարգերի լավագույններին, ինչպես նաև կանցկացվեն վարպետության դասեր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

«Արցախբանկը մաղթում է բիենալեի բոլոր մասնակիցներին հասնել իրենց նպատակադրված բարձունքներին: Իսկ Արցախի բրենդինգի մասնակիցներին մաղթում ենք այս հրաշք երկրի բարձունքներին ու պատմական ժողովրդին վայել այնպիսի բրենդների ստեղծում, որի շնորհիվ հեղինակներն իրենք կդառնան հանրաճանաչ բրենդներ», – նշվում է հաղորդագրությունում։

Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեին մասնակցում են ավելի քան տասը երկրների ներկայացուցիչներ։ Փառատոնի շրջանակում օտարերկրյա մասնագետները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ կփորձեն համատեղ ուժերով ստեղծել Արցախի «բրենդը»։ Բրենդի ստեղծման մրցույթ կանցկացվի, և հաղթողները կստանան Արցախբանկի նվերը։

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ի փետրվարի 12-ին (ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա` No.75` տրված  14.08.1996թ.)։ Բանկի բաժնետերերն են Վարդան Սիրմաքեսը (Շվեյցարիա)` 43.13%,  Հրաչ Կապրիելյանը (ԱՄՆ)` 39.08%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img