Thu, 31 July
30.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Oct 27, 2014

Հայաստանի բանկերի միությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին 21 մլն դրամի համակարգիչներ և տպիչներ է տրամադրել

Հայաստանի բանկերի միությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին 21 մլն դրամի համակարգիչներ և տպիչներ է տրամադրել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. III եռամսյակում առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկերի շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի բանկերի զուտ շահույթը երրորդ եռամսյակում կրճատվել է 20%–ով և կազմել շուրջ 28,2 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է մոտ 28,2 մլրդ դրամ՝ կրճատվելով մոտ 20,12 տոկոսով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2014թ.-ի երրորդ եռամսյակում):

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 9,6 մլն դոլար է կազմել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 9,6 մլն դոլար՝ հոկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 12,13 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: