Հայաստանի բանկերի զուտ շահույթը երրորդ եռամսյակում կրճատվել է 20%–ով և կազմել շուրջ 28,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է մոտ 28,2 մլրդ դրամ՝ կրճատվելով մոտ 20,12 տոկոսով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2014թ.-ի երրորդ եռամսյակում):

Հատկանշական է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում գործող 21 բանկերից 15-ն աշխատել են շահույթով: Մնացած վեցը հաշվետու ժամանակահատվածում 3,6 մլրդ դրամի վնաս են կրել: Միաժամանակ 2013թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում երեք բանկերի վնասը կազմել է 1,4 մլրդ դրամ:

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի համախառն ծավալում առաջատար հինգ բանկերին բաժին է հասնում շահույթի ընդհանուր գումարի 75,2 տոկոսը:

Երրորդ եռամսյակի արդյունքում՝ Հայաստանի ամենաշահութաբեր բանկը HSBC-բանկ Հայաստանն է, որի զուտ շահույթը կազմել է մոտ 5,6 մլրդ դրամ (2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12,34 տոկոսի անկում): Հարկ է նշել, որ HSBC-բանկ Հայաստանը շահույթի ցուցանիշով վերջին չորս տարում առաջ է անցնում մնացած բանկերից:

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 5,1 մլրդ դրամ ցուցանիշով, որը 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 11,22 տոկոսով:

Արդշինինվեստբանկը երրորդն է՝ ապահովելով մոտ 4 մլրդ դրամի շահույթ (2 տոկոսի անկում):

Այնուհետև Ինեկոբանկն է, որի շահույթի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 3,19 տոկոսով:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որի զուտ շահույթը կազմել է 3 մլրդ դրամ՝ ավելանալով 83,74 տոկոսով: -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img