Sun, 18 January
-1.9 C
Yerevan
USD: 379.99 RUB: 4.88 EUR: 441.32 GEL: 141.01 GBP: 509.41

Եվրապարտատոմսերը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն Հայաստանի կառավարությանը նվազեցնել ֆինանսավորման աճող ճնշումների ռիսկը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն նվազեցնել աճող ճնշումների ռիսկը` կապված Հայաստանի կառավարությանը ֆինանսավորման

և Հայաստանում էներգետիկ ծախսերի ավելացման հետ, ասվում է ԱՄՀ` Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների աճի տեմպերի հերթական հաշվետվությունում։

Հայաստանը 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել: Էմիսիայի ծավալը կազմել է 700 մլն դոլար` 7 տարի մարման ժամկետով, եկամտաբերությունը` 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ը և J.P.Morgan Securities plc–ն։ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի առաջին դոլարային պարտատոմսերի նկատմամբ պահանջարկն առաջին իսկ օրերին գերազանցել է 3 մլրդ դոլարի սահմանը:

2013 թ.-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին, որոնք նախատեսում են, մասնավորապես, գազի արտահանման տուրքի չեղյալ հայտարարում, ինչը թույլ տվեց նվազեցնել գազի գինը՝ հասցնելով մինչև 189 դոլարի` հազար խորանարդ մետրի դիմաց:

Միաժամանակ, ԱՄՀ–ի զեկույցում նշվում է, որ մնում են ռիսկեր` կապված բիզնես–միջավայրի բարելավման համակարգի ներդրման հետ։

ԱՄՀ–ի զեկույցի համաձայն` 2014 թվականին ֆինանսական կոնսոլիդացիան կշարունակվի Ադրբեջանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում, բայց կհետաձգվի Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում։

«Ֆինանսական կոնսոլիդացման հետաձգումն այդ երկրներում արդարացնում են տնտեսության աճի պակաս բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև վերադարձը մշտական կոնսոլիդացման միջնաժամկետ ժամանակահատվածում։ Մասնավորապես, ոչ առաջնահերթ ծախսերի օպտիմալացման հաշվին, սոցիալական երաշխիքների համակարգերի արդյունավետ ծրագրման հաշվին կարելի է մասնավոր հատվածի ընդլայնման անվճար ռեսուրսներ գտնել»,– ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ, ԱՄՀ–ի զեկույցի համաձայն, միջնաժամկետ հեռանկարում աստիճանական կոնսոլիդացման վերադառնալն անհրաժեշտ է բուֆերային պահուստների և դեպի նվազում պետական պարտքն ուղղելու համար։
Զեկույցի հեղինակները նաև քննարկել են ԵՏՄ Հայաստանի մուտքի հեռանկարները:

Ինչպես նշվում է զեկույցում, մուտքը ԵՏՄ ենթադրում է Հայաստանի համար ընդլայնված առևտրի և ֆինանսական ներհոսքերի հեռանկարներ:

«Չնայած ԵՏՄ-ն անդամ-պետություններին կտրամադրի հասանելիություն տարածաշրջանային մեծ շուկաներ և նախագծերի լրացուցիչ ֆինանսավորում Ռուսաստանի կողմից, սակայն կան էական խնդիրներ, որոնց թվում են՝ Հայաստանում այսօր գործող տուրքերի համեմատ՝ ավելի բարձր ընդհանուր տուրքեր ԵՏՄ-ում: Կպահանջվեն բանակցություններ՝ խուսափելու համար կոնֆլիկտից, որը կապված է Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների  հետ», – նշվում է փաստաթղթում:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ներքին ճակատում գլխավոր ռիսկերը տեղի են ունենում կառուցվածքային բարեփոխումների չեղյալ հայտարարելու կամ ձգձգվելու պատճառով, որոնք, մասնավորապես, ուղղված են ձեռնարկությունների և մրցունակ հաստատությունների կառավարմանը:

Ըստ կանխատեսումների՝ նավթ ներկրող երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան և Տաջիկստան) 2014 թ.-ին աճի տեմպերը կնվազեն մեկ տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 4,6 տոկոս: «Քանի որ այդ երկրները սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ առևտրի և դրամական փոխանցումների միջոցով, ինչպես նաև ունեն սահմանափակ բյուջետային պահուստներ, նրանք Ռուսաստանում աճի դանդաղման կապակցությամբ ավելի մեծ ազդեցություն են զգում, քան նավթ արտահանող երկրները», – նշվում է ԱՄՀ-ի զեկույցում:

Մասնավորապես, Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալների կրճատումը 2014-2015 թթ.-ին կհանգեցնի ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի ավելացման (մինչև ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս՝ 2013 թ.-ին գրանցված 7 տոկոսի համեմատ): Բացառություն կկազմի Հայաստանը, որտեղ փոխանցումների ներհոսքը մնում է կայուն:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ գնաճը խնդիր է նավթ ներկրող երկրների, ինչպես նաև տարածաշրջանի մնացած երկրների համար: Միաժամանակ գնաճի մակարդակը, ըստ կանխատեսումների, 2014-2015 թթ.-ին կավելանա մինչև 5 տոկոս՝ 2013 թ.-ին գրանցված 3,6 տոկոսի համեմատ: «Գնաճի այս արագացումը մասամբ բացատրվում է ճնշմամբ, որին ենթարկվում են Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային արժույթները ռուսական ռուբլու փոխարժեքի թուլացման և պարենի ներքին գների բարձրացման կապակցությամբ»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Ներդրումներ՝ առանց վախի. Freedom Broker Armenia–ն՝ միֆերի և սկսնակ ներդրողների համար հնարավորությունների մասին

Հնարավո՞ր է ներդրումներ սկսել ընդամենը 10-20 հազար դրամով, և ինչո՞ւ է սխալ այն կարծիքը, թե «ներդրում կատարելը միայն հարուստների համար է»։ Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է այս հարցերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img