ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 18.5%-ով` կազմելով 1 091,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 18.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով շուրջ 1091,9 միլիարդ դրամ: Դա են վկայում բանկերի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալները` երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ։

Երրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով տրամադրած վարկերի և հաճախորդներին տրված այլ փոխառությունների ծավալը կազմել է ավելի քան 1 927.3 մլրդ դրամ` 2013 թվականի երրորդ եռամսյակի 1 702.3 մլրդ դրամի դիմաց։ Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորումներին բաժին է ընկել բանկային համակարգի վարկային համախառն պորտֆելի 56.6 տոկոսը։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, 2014թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ, մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայի առաջատարն Ամերիաբանկն է, որի բաժնեմասը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 15.1 տոկոս։ Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելի 82.1 տոկոսը կամ 165.3 մլրդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը։

Մասնավոր ձեռնարկությունների ցուցանիշով առաջատարների թվում հարկ է նշել նաև HSBC Բանկ Հայաստանը (146,6 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (117,9 млрд. драмов), Արդշինինվեստբանկը (109,7 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (106,2 մլրդ դրամ)։

Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 86,3%, 52,7%, 66,7% և 71,2%։

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին:

Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 123,7 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 41,6 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին։ HSBC Բանկ Հայաստանը  խոշոր ձեռնարկություններին հատկացրել է 41,8 մլրդ դրամ, իսկ փոքր և միջիններին` 104,79 մլրդ դրամ։

ՎՏԲ–Հայաստանի Բանկի շուրջ 17,8 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 100 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը` 405,3 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img