Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումը Հայաստանում լուրջ ազդակ կհաղորդի ապահովագրական շուկային. Սանդոյան

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումը Հայաստանում լուրջ ազդակ կհաղորդի ապահովագրական շուկային, չորեքշաբթի ասաց Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը Հայաստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ գիտագործնական համաժողովի ընթացքում։

Ըստ նրա` մի շարք ասպեկտներում հայկական տնտեսությունը ֆինանսական և իրական հատվածում առայժմ ցանկալի թափով չի զարգանում։

«Հայաստանի շուկայական տնտեսության հիմնական ինստիտուտները կամ արդեն կայացել են, կամ էլ զարգացման ճանապարհին են, իսկ ապահովագրական շուկայի կամ ֆինանսական միջնորդության շուկայի ծավալով զարգացման գործընթացները զգալիորեն հետ են մնում»,– ասաց Սանդոյանը։

Ըստ նրա` մարդիկ չունեն իրենց կյանքի հետ կապված ռիսկերի ապահովագրության մշակույթ և պահանջարկ։
«Մենք հնարավորություն ունենք լուրջ ազդակ հաղորդել ոլորտի զարգացմանը, այդ թվում` ապահովագրության պարտադիր տեսակների ներդրման միջոցով, ինչն այնքան էլ չի ողջունում Կենտրոնական բանկը` ռեսուրսների և դրանց համաչափ բաշխման բացակայության պատճառով։ Սակայն փորձը ցույց է տալիս, այդ թվում, նաև ԱՊՊԱ ներդրման փորձը Հայաստանում, ինչը պարտադիր է մշակույթի ձևավորման համար, որ պետությունն առաջին անգամ քայլեր ձեռնարկի»,– ասաց Սանդոյանը։

Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրման հիմնական ուղղությունների թվում նա նշեց բժշկական ապահովագրությունը, գույքի, ֆինանսական ռիսկերի ապահովագրությունը։

Ինչպես կարծում է փորձագետը, բոլոր ոլորտներում կա ներուժ և հնարավորություններ, այդ թվում, միջազգային փորձի և նորարարական մոտեցումների ներդրման ոլորտում։

«Միայն մեկ պարտադիր ապահովագրատեսակի` ԱՊՊԱ–ի ներդրումը չի լուծի ոլորտի բոլոր խնդիրները, իսկ կամավոր ապահովագրությունն ինքնուրույն չի զարգանում, որովհետև անհրաժեշտ է մշակել ոլորտի զարգացման համալիր քայլեր»,– ասաց Սանդոյանը։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի ապահովագրական ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 44.1 մլրդ դրամ` ավելանալով 6.3 տոկոսով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարտավորությունները` 27.2 մլրդ դրամ (անկումը` 16,8%), կապիտալը` 16,9 մլրդ դրամ (աճը` 17,2%)։Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` կազմել է 2 350.4 մլն դրամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 338 մլն դրամի վնասի դիմաց։ 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ ($1 – 415,30 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img