«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և սկսում է ռեբրենդինգի գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն` Հայաստանի բանկային շուկայի առաջնորդներից մեկը, հայտարարել է սույն թվականի դեկտեմբերի 24-ից լիարժեք ռեբրենդինգ սկսելու մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 13–ին վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բանկային գործունեության արտոնագիրը (արտոնագիր N 83) այն կապակցությամբ, որ բանկը վերանվանվել է «Արդշինբանկ»։

Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի խոսքով` այսօր լինելով խոշորագույն հայկական բանկ` Արդշինինվեստբանկը շարունակում է իրականացնել իր զարգացման ռազմավարական ծրագիրը և այդ ծրագրի շրջանակներում անցկացնում ռեբրենդինգի արշավ։

«Նոր իմիջ ստեղծելիս փորձել ենք դրանում արտացոլել Բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը և հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը»,– ասաց նա։

Նրա խոսքով` բանկի նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության և հարմարավետության սկզբունքների վրա:

«Այն ժամանակակից է, թեթև և հիշվող: Գունային գամման համադրում է Բանկին երկար տարիներ բնորոշ ավանդական գույները: Բանկի նոր կերպարը հաստատում է, որ Բանկը կայուն է և հասանելի: Վստահ ենք, որ մեր այս քայլը կողջունեն մեր հաճախորդները, ում կարծիքը մենք շատ ենք կարևորում: Մենք ուժեղ ենք միասին»,– ավելացրեց նա։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ Նույն տարվա մարտ–մայիսին այն ձեռք է բերել այն ժամանակվա «Արդշինբանկ» ԲԲԸ համակարգաստեղծ բանկի առողջ ակտիվների և պարտավորությունների մեծ մասը մասնաճյուղերով, իսկ նույն տարվա նոյեմբերին ձեռք է բերել նաև «Ագրոբանկ» ԲԲԸ–ի բիզնեսի հիմնական մասը մասնաճյուղերով։ Սակայն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն լուծարվող «Արդշինբանկ» ԲԲԸ–ի և «Ագրոբանկ» ԲԲԸ–ի իրավահաջորդը չի եղել և չէ։

Բանկի ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 273.1 մլրդ դրամ, պարտավորությունները` շուրջ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182.9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 47.1 մլրդ դրամ։ Միաժամանակ, բանկի զուտ շահույթը 2014 թվականի 3–րդ եռամսյակում կազմել է շուրջ 4 մլրդ դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2.06 տոկոսով։ ($1- 415,7 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img