ԿԲ ղեկավար. Հայաստանում արժույթի փոխարժեքի փոփոխությունը կհանգեցնի այս եռամսյակում 1,5-2% գնաճային հավելյալ ճնշման

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արժույթի փոխարժեքի փոփոխությունը կհանգեցնի այս եռամսյակում 1,5-2% գնաճային հավելյալ ճնշման, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց, այսօր փոխարժեքն արդեն 455,08 դրամ է մեկ դոլարի դիմաց։

Ջավադյանը նշեց, որ արժույթը կարևոր, բայց գնաճի վրա ազդող ոչ որոշիչ գործոն է։ Ըստ նրա` արժույթի փոխարժեքի փոփոխությունն ազդում է ներկրվող ապրանքների գների վրա, որոնք կազմում են Հայաստանի սպառողական զամբյուղի մոտ 37 տոկոսը։ ԿԲ ղեկավարը պարզաբանեց, որ փոխարժեքի ազդեցությունը գների վրա կախված է տարբեր գործոններից, օրինակ, շուկաների կառուցվածքը, մրցունակ ապրանքների առկայությունը, պահանջարկի էլաստիկությունը և այլն։

«Մեր հաշվարկներով` արժույթի փոխարժեքի փոփոխությունը կհանգեցնի լրացուցիչ 1,5-2% գնաճային ճնշման չորրորդ և հաջորդ եռամսյակում (2015 թ. առաջին եռամսյակ), ինչից հետո այդ ազդեցությունը կհարթվի տարվա ընթացքում», – ասաց Ջավադյանը։

Նա միաժամանակ նշեց, որ, ԿԲ–ի գնահատականների համաձայն, Հայաստանում գնաճը 2014 թվականի վերջին և 2015 թվականի վերջին կլինի 4% (±1,5%) նպատակային ցուցանիշի սահմաններում։

ԿԲ ղեկավարի խոսքով` դրամավարկային քաղաքականության ուղղությունների հերթական քննարկումների ընթացքում կարգավորիչն ավելի մանրամասն կներկայացնի գնաճի վրա վերջին զարգացումների հնարավոր ազդեցությունը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում գնաճը 2014 թվականի հունվար–նոյեմբերին, 2013 թվականի հունվար–նոյեմբերի համեմատ, կազմել է 2.8 տոկոս։ 2014 թվականի պետբյուջեի համաձայն` գնաճը ծրագրված է 4% (±1,5%)։ Նույն ցուցանիշն է նախատեսված նաև 2015 թվականի պետբյուջեով։ ($1 – 455,08 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img