«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է իրականացնել դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Համակարգը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՀ երկրներից և Վրաստանից ստացված փոխանցումների վճարում, ինչպես նաև վճարումներ և փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փոխանցումները վճարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 44,3 տոկոսի անկում), պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ (48.32 տոկոսի անկում), կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ (4,41 տոկոսի անկում), վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ (19,3 տոկոսի անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 64,5 մլրդ դրամ (59, 86 տոկոսի անկում): 2014 թ.-ի երրորդ եռամսյակում բանկը 941,2 մլն դրամի վնաս է գրանցել՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 413 մլն դրամի շահույթի համեմատ։ ($1 – 490,34 դրամ)։ -0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img