ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ակցիա է հայտարարում MasterCard–ի հետ համատեղ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում է ակցիա բանկի թողարկած MasterCard քարտերի քարտապանների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ցանկացած առևտրի և սպասարկման կետում ապրանքի և ծառայությունների դիմաց վճարելով MasterCard քարտերով` բանկի հաճախորդները կկուտակեն բոնուսային միավորներ և կստանան հնարավորություն շահելու 3 արժեքավոր նվերներից մեկը` 500 000 դրամ արժողությամբ տեխնիկայի ձեռքբերման հավաստագիր, ուղևորություն երկու անձի համար դեպի Շրի Լանկա և գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ակցիան անցկացվում է 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ. մարտի 15-ը ներառյալ: Մարքեթինգային արշավի դեմքն է հայտնի հայ մոդել Լուսինե Թովմասյանը:

Բանկի MasterCard քարտի գործող քարտապաններն ու նոր հաճախորդները, որոնք ակցիայի ընթացքում ձեռք կբերեն քարտեր, կկուտակեն բոնուսային միավորներ` առևտրի և սպասարկման կետերում կատարած բոլոր գնումների դիմաց վճարելով MasterCard քարտերով։

Մասնավորապես ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 2 բոնուսային միավոր:

ՀՀ բանկերի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում կատարած (այդ թվում` նաև առցանց խանութներում կատարած գործարքների դիմաց, բացառությամբ կոմունալ վճարումների և բանկոմատների միջոցով կատարած անկանխիկ գործարքների) ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 1 բոնուսային միավոր: Բոնուսների առավելագույն քանակը մեկ գործարքից կազմում է 50:

Ակցիայի արդյունքում 100 քարտապաններ, որոնք կուտակել են առավելագույն քանակությամբ բոնուսներ, կմասնակցեն 3 նվերների խաղարկությանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերի ցուցակը կարելի է գտնել www.vtb.am կայքի «Զեղչային ծրագիր քարտապաններին» բաժնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևի խոսքերով` սա ՎՏԲ-Հայաստան Բանկի ու MasterCard-ի երկրորդ համատեղ ակցիան է:

Նա նաև նշել է, որ նմանատիպ արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարումների և հասանելի դարձնել անկանխիկ վճարումները հնարավորինս մեծ թվով մարդկանց։

«Հուսով ենք, որ այս արշավը նույնպես հաջող կլինի ու կրկին ուշադրությունը կսևեռի ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի լայն հնարավորություններին: Քարտերով կատարելով ամենօրյա գնումներ` մեր քարտապանները ստանում են նաև նվերներ շահելու հնարավորություն», – ավելացրել է նա։

Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաևն իր հերթին նշել է, որ քարտերով վճարելը հարմար է, անվտանգ ու պարզ։

«Ի լրումն անկանխիկ վճարումների այս առավելությունների` մենք տալիս ենք հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկա ու նոր հաճախորդներին` MasterCard քարտապաններին, ստանալու առանձնահատուկ մի բան` հաճախ վճարելով ապրանքի ու ծառայությունների դիմաց առևտրի և սպասարկման կետերում կամ ինտերնետում: Շատ ուրախ ենք արդեն երկրորդ անգամ այս տարի ներկայացնել բանկի հաճախորդներին այսպիսի գրավիչ առաջարկ», – ավելացրել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

MasterCard–ը տեխնոլոգիական ընկերություն է, որն աշխատում է գլոբալ վճարային ինդուստրիայում։ Ընկերությունը կառավարում է վճարումների մշակման ամենաարագ ցանցը, որն ավելի քան 210 երկրներում և տարածքներում իրար է կապում սպառողներին, ֆինանսական ինստիտուտներին, առևտրային կազմակերպություններին, կառավարական և գործարար կառույցներին։ MasterCard–ի պրոդուկտներն ու լուծումները թույլ են տալիս ավելի հեշտ, անվտանգ և արդյունավետ կերպով լուծել ամենօրյա խնդիրները, օրինակ` կատարել գնումներ, ճամփորդել, վարել բիզնես և կառավարել ֆինանսները։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի համախառն պետական պարտքը 2026թ․–ի հունիսի արդյունքում կազմել է 13․9 մլրդ դոլար

Ընդ որում, 2025 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմում էր 13 906.036 մլն դոլար

Հայաստանը ՎԶՄԲ–ից 170,3 մլն եվրոյի վարկ կներգրավի տնտեսական վերափոխման նպատակով

Վարկային միջոցներն ուղղվելու են մրցակցային միջավայրի բարելավմանը և Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը

Հայաստանում հուլիսին գրանցվել է 4,5% գնաճ

2026 թվականի հունվար-հուլիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 4,5%-ով

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի»մասնաճյուղում

AMX-ում տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ գումարի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img