Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի տեղակալներ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի տեղակալներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, նոր նշանակումները կօգնեն ուժեղացնել վերահսկողությունն ու ավելի լավ համակարգել բանկի ստորաբաժանումների աշխատանքը:

«Ալյոնա Ստրատանի ու Արմեն Սարգսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու կառավարման ոլորտում հարուստ փորձը նոր պաշտոններում բանկային սորաբաժանումների միջև համագործակցությունը կդարձնեն ավելի ճկուն ու արդյունավետ, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը»,– ասաց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%),  վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը  2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։  ($1 – 475,56 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img