Եվրոյի փոխարժեքը տարեսկզբից առաջին անգամ նվազեց 66 ռուբլուց

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազեց 66 ռուբլի ցուցանիշից։ Եվրոյի փոխարժեքն իջավ մինչև 65,68 ռուբլի, ինչը 1,36 ռուբլով պակաս է երեկվա առուվաճառքի փակման ցուցանիշից։ Այդպես էժան եվրոն չէր արժեցել` սկսած 2014 թ. դեկտեմբերի 26-ից, գրում է РБК-ն։

Միաժամանակ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 59,582 ռուբլու։

Ռուբլու ամրապնդումը վերլուծաբանները բացատրեցին հանդարտ աշխարհաքաղաքական ֆոնով և նավթի գների կայունությամբ։ Այսօրվա առուվաճառքի ընթացքում ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների  արժեքը 2015թ. ապրիլի մատակարարմամբ աճել է մինչև $61,03, ինչը 0,9%-ով բարձր է երեկվա փակումից։

Ժամը 11:15-ի դրությամբ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում կազմել է 60,1 ռուբլի, ինչը 72,1 կոպեկով ցածր է երեկվա փակման փոխարժեքից, եվրոյի փոխարժեքը` 66,24 ռուբլի, ինչը 80,1 կոպեկով ցածր է մարտի 5-ի առուվաճառքի փակման մակարդակից։

Ռուսաստանի բանկի կողմից մարտի 6-ին հաստատված ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ կազմում է 61,8457 ռուբլի, եվրոյի պաշտոնական փոխարժեքը`  68,3086 ռուբլի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img