ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին նվազել են 1,7%–ով` մինչև 1,9 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2015 թվականի հունվարին նվազել են 1,7 տոկոսով և կազմել մոտ 1 976 մլրդ դրամ։ Այս մասին տվյալներ են հրապարակվել ՀՀ ԿԲ կայքում:

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 22,56 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը հունվարի վերջին կազմել են շուրջ 445,7 մլրդ դրամ (1,3% անկում)։

Արդյունաբերության ոլորտում վարկային ներդրումները հունվարին կազմել են 419,1 մլրդ դրամ` նվազելով ամսվա ընթացքում 2,32%–ով, առևտրի ոլորտի ներդրումները կազմել են 369,5 մլրդ դրամ (4,34% անկում): Հիփոթեքային վարկավորումը կազմել է 171 մլրդ դրամ (աճ` 0,16%), գյուղատնտեսության վարկավորումը` 126,9 մլրդ դրամ (անկում` 0,48%), շինարարության վարկավորումը` 123 մլրդ դրամ (0,93% անկում), տրանսպորտի և կապի ոլորտում կատարված ներդրումները` 46,9 մլրդ դրամ (աճ` 6%) և մյուս ոլորտների վարկավորումը` 139,7 մլրդ դրամ (0,9% անկում):

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունվարին կրճատվել են 0,79 տոկոսով՝ կազմելով ավելի քան 682,4 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշը նվազել է 2,17 տոկոսով և կազմել է մոտ 1 293,6 մլրդ դրամ։

Այսօր  Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը` 480,38 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img