Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը, հաղորդում է Reuters–ը։

Հաղորդման համաձայն` պարտատոմսերի թողարկման ակնկալվող ծավալը կկազմի 500 մլն դոլար` 7.625 տոկոս եկամտաբերությամբ։ Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը հանդես կգան որպես թողարկման տեղաբաշխողներ, իսկ պարտատոմսերի գնանշումները հայտնի կլինեն այսօրվա ընթացքում։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Գործնականում  միանգամից այդ թղթերի պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է թողարկման ծավալը և հասել 3 մլրդ դոլարի, իսկ եկամտաբերությունը նվազել է շուրջ 5.8 տոկոսով։ Հայաստանի կառավարությունը 2015 թվականի հունվարի 30–ին հավանություն է տվել Deautche Bank AG, HSBC Bank и J.P. Morgan Securities ընկերությունների հետ եվրապարտատոմսերի հերթական թողարկման խորհրդատվական և տեղաբաշխման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի ստորագրմանը։

Միջազգային իրավախորհրդատու կլինի Cleary Gottlieb Teen & Hamilton LLC–ն։ 2015 թվականի մարտի 10–ի նիստում կառավարությունը հավանություն է տվել մի շարք համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ապահովում են եվրապարտատոմսերի հերթական թողարկումը։ Հայաստանի ֆինանսների նախարարությունը` միջազգային խորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ համատեղ պատրաստել է փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է եվրապարտատոմսերի թողարկումն իրականացնելու համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img