Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն աճել է 15,6 կոպեկով և կազմել է 58,9 ռուբլի, ռուբլին աննշան նվազել է երկարժույթ զամբյուղի նկատմամբ կապիտալի համաշխարհային շուկաներում, այդ թվում` նավթի շուկայում, իրավիճակի վատացման պայմաններում։

Դոլարի սակարկությունները ԱՄՀ-ում մեկնարկել են 58,8-58,99 ռուբլի/$1 միջակայքում, սակարկության առաջին րոպեի արդյունքում փոխարժեքը կազմել է 58,897 ռուբլի, ինչը 15,6 կոպեկով ավելի է նախորդ փակման մակարդակից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 64,27 ռուբլի 1 եվրոյի համար, դա 1,7 կոպեկով ցածր է նախորդ փակման մակարդակից։ Երկարժույթ զամբյուղն աճել է 7,8 կոպեկով` կազմելով 61,315 ռուբլի, հաղորդում է vestifinance.ru-ն։

Նավթի գներն իջնում են, Brent-ը դեռևս $56-ից ցածր է` Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության ներկայացուցիչների հայտարարություններից հետո։

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 08:44-ի դրությամբ էժանացել են 0,68%-ով մինչև $55,54 բարելի համար։

WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) սակարկություններում նույն ժամին աճել են 1,22%-ով` մինչև $46,87 մեկ բարելի համար։ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ Նաիմիի հայտարարությունները նավթի գնի նվազման պատճառ դարձան։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img