Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի մարտին ավելացել է 6%` կազմելով 4 619,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի մարտի վերջին կազմել է 4 619,9 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 6 տոկոսով կամ 265,4 մլն դոլարով,  հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը մարտին կազմել 3 924,4 մլն դոլար` ավելանալով 7 տոկոսով կամ 257,3 մլն դոլարով։ Արտաքին պարտքի մոտ  3 493,6 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որն ավելացել է 7,6 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 430,8 մլն դոլարը բաժին է հասնում ԿԲ–ի պարտքին (2 տոկոսի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը մարտի վերջին կազմել է 695,5 մլն դոլար` ավելանալով 1,2 տոկոսով։ Միաժամանակ մոտ 607,4 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 82 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2,1 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img