Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով։

Հաղորդագրության համաձայն` Արարատ քաղաքի բանկերից մեկի մարզային մասնաճյուղի գլխավոր հաշվապահից գրավոր հաղորդում է ստացվել, որ ս/թ մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն Արարատ քաղաքի մասնաճյուղում փոխանակման նպատակով իրացրել է ընդհանուր 9.000 եվրո, 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Քննության շրջանակներում  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական եւ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձանց ինքնությունը, ձեռքբերման աղբյուրը։

«Քննության տվյալներով՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, որոնք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ ՀՀ քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել  է փոխանակելու միջոցով բանկի մարզային մասնաճյուղում»,- ասված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img