Դոլարն աճում է ԱՄՆ–ից ստացվող դրական վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Դոլարը չորեքշաբթի շարունակում է աճել համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող դրական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Երևանի ժամանակով ժամը 08։37–ին դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը) ավելացել է 0,03 տոկոսով` հասնելով 97,25 կետի։ Եվրոյի փոխարժեքն աճել է` 1 եվրոյի դիմաց 1,0873 դոլարից հասնելով 1,0884 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը ավելացել է` նախորդ փակման ժամանակ դոլարի նկատմամբ գրանցված 123,11 իենից հասնելով 123,13 իենի։

Երեքշաբթի ԱՄՆ–ի առևտրի նախարարության մարդահամարի բյուրոն տեղեկացրել է ապրիլին անշարժ գույքի շուկայում իրավիճակի լավացման մասին։ Ըստ հրապարակված վիճակագրության` ԱՄՆ–ում նոր տների վաճառքն ապրիլին, մարտի ցուցանիշի համեմատ, ավելացել է 6,8 տոկոսով` հասնելով 517 հազարի։ Վերլուծաբաններն ակնկալում էին 510 հազարի ցուցանիշ։ ԱՄՆ–ում նոր տների վաճառքն ապրիլին տարեկան կտրվածքով ավելացել է 26.1 տոկոսով։

Բացի այդ, Conference Board վերլուծական ընկերությունը երեքշաբթի տեղեկացրել է, որ ԱՄՆ–ում սպառողների վստահության ցուցիչը մարտին ավելացել է` հասնելով 95,4 կետի` ապրիլին վերանայված 94,3 կետի համեմատ։ Փորձագետներն ակնկալում էին, որ ցուցիչը կնվազի` ապրիլյան սկզբնական 95,2 կետից դառնալով 95։

«Եվ երկարաժամկետ օգտագործման ապրանքների, և անշարժ գույքի, և սպառողների վստահության տվյալները  ԱՄՆ–ում գրանցում են շուկայի սպասումներից ավելի բարձր ցուցանիշներ», – Ֆրանս Փրես գործակալությունը մեջբերում է SMBC Nikko Securities–ի մենեջեր Խիրոչի Նիշիի խոսքերը (Hiroichi Nishi)։ Փորձագետի կարծիքով` այս ամենը հանգեցնում է այս տարի առանցքային տոկոսադրույքի բարձրացմանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img