51 մլն եվրոյի չափով KfW–ի վարկը կվերահասցեագրվի Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատիրոջը. ՀՀ էներգետիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. KfW բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված 51 մլն եվրոյի վարկը, որը նախատեսված է Որոտան ՀԷԿ կասկադի վերազինմանը, կվերահասցեագրվի նոր սեփականատիրոջը` Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը;

Որոտան ՀԷԿ կասկադի վերականգնման աշխատանքները պետք է սկսվեին 2012 թ.–ին` KfW գերմանական բանկի կողմից տրամադրված 51 մլն եվրոյի չափով վարկի շրջանակում։ KfW բանկի վարկը տրամադրվել էր 2010 թ.–ին։

«KfW բանկի հետ վարկի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել ՀՀ կառավարությունը։ Ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ Որոտան կասկադի գնորդի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և այդ 51 մլն եվրոն կվերահասցեագրվի գնորդ ընկերությանը», – նշեց Զախարյանը։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը ստորագրվել է Երևանում հունիսի 8–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատել է Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերության կողմից «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը։ Առուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հունվարի 29–ին, սակայն այդ ժամանակ վերջնական գործարքն այդպես էլ չէր իրականացվել` որոշ տեխնիկական հարցեր և սակագնային քաղաքականության հարցեր համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` գործարքի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 85,8 մլրդ դրամ (180 մլն դոլար)։ Նախատեսված է, որ միջոցները կվճարվեն երկու հավասար տրանշերով, որոնցից առաջինը կփոխանցվի գործարքի ձևակերպման ընթացակարգի ավարտից հետո, երկրորդը` մեկ տարի անց։

Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։

180 մլն դոլարի գործարքը դարձավ եվրոպական տարածաշրջանում Contour Global Hydro Cascade–ի ամենախոշոր օպերացիան և ՀՀ–ում ԱՄՆ–ի կատարած ամենամեծ ներդրումը։ Համալիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որոնք պետք է իրականացնի նոր գնորդը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img