Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է Հունաստանի հարցով որոշմանը սպասելու ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը չորեքշաբթի դրական դինամիկա է գրանցում Հունաստանի պարտքային հարցի շուրջ երկրի և վարկատուների միջև համաձայնագրի ձեռքբերմանը սպասելու ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։

Երևանի ժամանակով ժամը 09։25–ին եվրոյի փոխարժեքն ավելացել ` 1,1167 դոլարից հասնելով 1,11,90 դոլարի, հաղորդում է Փրայմը։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն ավելացել է` նախորդ փակման ժամանակ գրանցված 123,94 իենից հասնելով 124,04 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է 0,08 տոկոսով` հասնելով 95,33 կետի։

Երկուշաբթի կայացած Եվրախմբի արտահերթ հանդիպումն արդյունքներ չի գրանցել։ Աթենքը Բրյուսելին նոր առաջարկ է արել, որը վերաբերում է պարտքային ճգնաժամի կարգավորմանը։ Հինգշաբթի նախատեսված է հունական պարտքային հարցին նվիրված` Եվրախմբի հաջորդ նիստը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը հայտարարել է, քայլ առաջ է համարում Հունաստանի վարչապետ Ալեկսիս Ցիպրասի առաջարկները։ Դրանք առաջընթացի լավ հիմք են։ Ժան–Կլոդ Յունկերն ակնկալում է, որ վարկատուների հետ համաձայնագիրը  ձեռք կբերվի այս շաբաթ։

«Շուկաները համոզված են, որ Հունաստանն ու նրա վարկատուները կհասնեն համաձայնագրի մինչև վերջնաժամկետը` հունիսի 30–ը», – Ֆրանս Փրես գործակալությանը հայտարարել է National Australia Bank–ի ավագ արժութային ռազմավար Էմմա Լոուսոնը (Emma Lawson)։

Եվրախմբի հայտարարությամբ` հունիսի 30–ը Հունաստանի համար վերջնաժամկետ է վարկատուների հետ համաձայնագիր ձեռք բերելու հարցում։ Դրանից հետո աջակցության ծրագիրը կդադարի գործել, և մնացած 7,2 մլրդ եվրոն չի տրամադրվի Հունաստանին։ Նույն օրը երկիրը պետք է մարի ԱՄՀ–ի վարկի հերթական մասը։

Եթե դա տեղի չունենա, և ԱՄՀ–ն այդ մասին տեղեկացնի Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդին (ՖԿԵՖ), որը վարկ է տրամադրում Հունաստանին ԵՄ–ի անունից, ապա դա կնշանակի cross-default ՖԿԵՖ–ի նկատմամբ պարտավորությունների հարցում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img