Օսեևսկի. ՎՏԲ բանկը Հայաստանում կընդլայնի ֆակտորինգի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ բանկը ընդլայնելու է միջազգային ֆակտորինգային գործողությունների ծավալները Հայաստանում, լրագրողներին հայտնեց ՎՏԲ բանկի վարչության փոխնախագահ Միխայիլ Օսեևսկին։

«Մենք երեկ հայ գործընկերների հետ քննարկել ենք այդ գործիքի ընդլայնման հնարավորությունները։ Առաջին հերթին` խոշոր և միջին ռուսական պարենային ցանցերի հետ, որոնք իրենց մթերքները մատակարարում են կամ կարող են մատակարարել Հայաստանից», – ասաց նա։

Հիշեցնելով, որ Բանկի դուստր ձեռնարկությունը` ՎՏԲ Ֆակտորինգը, ռուսական շուկայի առաջատարն է, Օսեևսկին ասաց, որ Բանկն ակտիվորեն առաջ է տանում այս ծառայությունը և հետագայում էլ շարունակելու է զարգացնել այն։ Նա ասաց, որ ակտիվորեն աշխատում են նաև առևտրային ֆինանսավորման մյուս գործիքները` երաշխիքներն ու ակրեդիտիվները ինչպես` երկրի ներսում, այնպես էլ` երկրից դուրս։

«ՎՏԲ–ի հիմնական նպատակն է համատեղ շուկաներում լրացուցիչ հնարավորություններ ստեղծել  ռուսական և հայկական բիզնեսի աշխատանքի համար», – հայտնեց բանկիրը։

Նրա խոսքով` ռուսական շուկայում ստեղծվել է բավական մրցունակ իրավիճակ, կա առևտուր, կան խոշոր խաղացողներ, սակայն շատ են տարածաշրջանային ցանցերը, որոնք իրենց տարածքն ունեն և աշխատանքի տեսանկյունից ավելի հարմար են արտադրողի համար։

«Կարծում եմ, որ միայն մրցունակ լինելու պարագայում կարելի է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ արտադրողների և վաճառողների շահերի միջև հավասարակշռություն կհաստատվի։ Հենց այդ պատճառով ենք մենք շահագրգռված ենք, որ զարգանան բոլոր առևտրային հատվածները», – ամփոփեց նա։

ՎՏԲ (Հայաստան) բանկի կորպորատիվ հաճախորդների համար ֆակտորինգ ծառայությունը սկսել է գործել 2010 թվականի վերջում։ Ընդ որում` բանկը կարողացել է առաջին միջազգային գործարքն իրականացնել 2013 թվականի սկզբին` ՎՏԲ խմբի ներսում հաջող փոխգործակցության և ՎՏԲ Ֆակտորինգի հետ համագործակցության շնորհիվ։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img