Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին աճել է 70%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 2 504,1 մլն դրամ` 2014 թ.–ին գրանցված 1 465,7 մլն դրամի դիմաց` ավելանալով 70,8 տոկսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության թողարկած «Հայաստանի ապահովագրական ընկերություները» 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերություններից երկուսը 2015 թվականն ավարտել են վնասով։ Մասնավորապես, «Ռեսո» ապահովագրական ընկերությունը նախորդ տարվա ընթացքում կրել է 127,4 մլն դրամի վնաս` 2014 թ.–ին գրանցված 84,1 մլն դրամի վնասի համեմատ։ Իսկ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կրճատել է իր վնասները` 247,7 մլն դրամից հասցնելով 22 մլն դրամի։

Մնացած ընկերությունները 2015 թվականն ավարտել են շահույթով։ Այսպես, ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 1 133,4 մլն դրամ ցուցանիշով` 2014 թ.–ին գրանցված 528,3 մլն դրամի շահույթի դիմաց։

Այնուհետև գալիս է «Նաիրի Ինշուրանսը»` 633,5 մլն դրամ շահույթով (կրկնակի աճ), «Ինգո Արմենիան»` 485 մլն դրամ շահույթով (7,6 տոկոսի աճ), «Արմենիա Ինշուրանսը»` 401,6 մլն դրամ (16,1 տոկոսի աճ)։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թ.–ին կազմել են 38,8 մլրդ դրամ (2,8 տոկոսի անկում), պարտավորությունները` 22,58 մլրդ դրամ (13 տոկոսի նվազում), կապիտալը` 16,2 մլրդ դրամ (16 տոկոսի աճ)։

2015 թ.–ի վերջի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1–492.04 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ չի վախենում դոլարի թուլացումից Իրանի հետ պատերազմի պատճառով

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության պատճառով դոլարի հնարավոր թուլացման հավանականությունը

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Երևանում ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն (ՎԻԴԵՈ)

Տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img