Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն`  Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն», – նշել են ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը):

Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն: Պարզվել է նաև, որ նմանատիպ արարքներ կատարելու համար Վ.Բորտան նախկինում մի քանի անգամ հայտնվել է տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում:

«ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլոր քարտապաններին խստորեն պահպանել ՀՀ առևտրային բանկերի կողմից սահմանված բանկային քարտերից օգտվելու անվտանգության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img