ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն – 2016» միջազգային մրցույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «Դրամների համաստեղություն – 2016» հուշադրամների տասներորդ միջազգային մրցույթի կազմկոմիտեն հրավիրում է բոլորին մասնակցելու տարվա լավագույն հուշադրամի ընտրությանը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` մրցույթին մասնակցում են 2015 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը թողարկված 240-ից ավելի հուշադրամներ և 21 հուշադրամների շարքեր:

«ՀՀ կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված հղումը հնարավորություն է տալիս քվեարկել ներկայացված հուշադրամների օգտին: Քվեարկության արդյունքներով կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակում հաղթած հուշադրամը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշեցին ԿԲ–ից, քվեարկությունը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ: Քվեարկությանը ակտիվ մասնակցության համար խաղարկվելու են թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ և 2017 թ. համար տարեկան բաժանորդագրություն «Золотой червонец» մասնագիտական ամսագրին:

Խաղարկության հաղթողները կհրավիրվեն «Դրամների համաստեղություն» հուշադրամների 10-րդ միջազգային մրցույթի պարգևատրության արարողությանը: Քվեարկության առավել ակտիվ մասնակիցները նվերներ կստանան:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img