Յունիբանկն իր քարտապանների համար անցկացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ:

Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:

Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

Առաջին խաղարկությունը բանկը կանցկացնի այս տարվա հոկտեմբերին:

««Յունիբանկը» մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր և խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով լոյալության շահավետ և պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում քարտային հաշվին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img