Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսի» կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

«Նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործքիքներ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կապիտալի աստիճանական համալրմանն ու ամրապնդման գործընթացի հետ միաժամանակ, բանկն իրականացնում է նաև կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքեր:

Երկարաժամկետ զարգացման ռազմավարությանն ուղղված նոր մոտեցումների շրջանակում, արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ, բանկում ձևավորվել է Ներդրումային ծրագրերի հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բազմակողմանի վերլուծությունը, ներդրումային գրավչության բացահայտումը, ինչպես նաև դրանց իրագործելիության գնահատումը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թվականի դեկտեմբերի 20–ին, 2007 թվականի փետրվարից 95 տոկոսանոց բաժնեմասով դրա սեփականատեր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Մյուս 5 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

2016 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով, բանկի ակտիվները կազմել են 150,8 մլրդ դրամ (5 տոկոսի անկում), պարտավորությունները` 128,9 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում): 2016 թ.-ի առաջին կիսամյակի բանկի շահույթը կազմել է 978,6 մլն դրամ (29,4 տոկոսի աճ): ($1 – 474,34 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img