«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել խորոշագույն ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ:

Առէկսիմբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքով, դա կարևոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում և հանդիսանում է ևս մի քայլ բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ:

«Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգը առաջատար տեղ է զբաղեցնում Visa և MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների և գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես` դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ և Հոնգ Կոնգ», – ասել է նա:

Խաչատրյանը վստահեցրել է, որ բանկի հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն վճարային համակարգի առաջարկած ծառայության բարձր մակարդակը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում քարտային բիզնեսի հիմնադիրն է` մինչ օրս մնալով տվյալ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Բանկը հանդիսանում է միջազգային Visa, MasterCard և АrCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Visa համակարգի կողմից առաջինն է Հայաստանում հավաստագրվել համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: Բանկն առաջարկում է քարտային բիզնեսի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

JCB-ն առաջատար միջազգային վճարային համակարգերից մեկն է, որը հիմնադրվել է 1961թ-ին Ճապոնիայում: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 95,6 միլիոն JCB քարտապան և 31,1 միլիոնից ավելի JCB քարտեր ընդունող առևտրի և սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում: JCB քարտերով իրականացվող գործարքների տարեկան շրջանառությունը 2015թ-ին կազմել է 205,2 միլիարդ ԱՄՆ դոլար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img