Յունիբանկի առցանց վարկային հայտերի թիվը կրկնակի աճել է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև առցանց` առանց բանկ այցելելու, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների հարմարավետության համար օնլայն վարկի հայտի ձևը տեղադրված է ոչ միայն բանկի կայքում` www.unibank.am, այլ նաև ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia

Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ստացման գործընթացը:

Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է մինչև 550 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:

Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել նաև ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

«Մենք միշտ ձգտել ենք, որ սպառողական վարկի ստացումը հաճախորդի համար լինի առավելագունս արագ և պարզ: Վարկային առցանց հայտերն իրենց հարմարավետության շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Վարկի համար կարելի է դիմել ցանկացած ժամանակ, առանց բանկ այցելելու և հերթ կանգնելու: Անցած տարվա համեմատ օնլայն հայտերի քանակն աճել է ավելի քան երկու անգամ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 – 476.95 դրամ)։  -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img