Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառք` վճարումներն իրականացնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «Անձնական իրավաբան» ծառայությունը «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար: Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի ամբողջ տարածքում:

Եվրոպական Իրավաբանական Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ողջ տարածքում և վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով` համաձայն ընտրված փաթեթի: Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում:

Ձեռք բերված հավաստագրերով հեռահաիրավաբանական խորհրդատվություն կտրամադրվի (հեռախոսային խորհրդատվություն, e-mail-ի կամ Skype-ի միջոցով) շուրջօրյա և հայկական օրենսդրության բոլոր ոլորտների վերաբերյալ` ըստ ընտրված փաթեթի:

««Անձնական իրավաբան» ծառայությունը նորարարական պրոդուկտ է, ինչպես իր ձևաչափով, այնպես էլ բովանդակությամբ: Այն շուրջօրյա իրավաբանական աջակցություն է, որը հասանելի է հաճախորդներին շաբաթվա ցանկացած օր ողջ տարվա ընթացքում՝ առանց տոների և հանգստյան օրերի: Այս պրոդուկտի շնորհիվ լուծվում է շատ կարևոր հարց՝ բնակչության իրավական գրագիտության և ակտիվության բարձրացումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Անձնական իրավաբանը» քաղաքացու իրավական պաշտպանությունն ու հենարանն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետից: Ժամանակակից մարդն ամեն օր բախվում է իրավական բնույթի խնդիրների հետ, որոնց լուծման համար նա կարող է հույս դնել Եվրոպական Իրավաբանական Ծառայության վրա: Դառնալով «Եվրոպական Իրավաբանական Ծառայության» հաճախորդ` քաղաքացին ազատվում է կոնկրետ մասնագիտացման իրավաբան գտնելու անհրաժեշտությունից, ընդունելությունների հերթագրվելու և իրավաբանի ժամանակացույցի հետ հարմարվելու անհրաժեշտությունից:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատու ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ Եվրոպական Իրավաբանական Ծառայություն 012 202222 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img