Ազատամարտիկ ֆերմերը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ապրող Վահրամ Հովհաննիսյանի մասին ակնարկի նյութեր հավաքելու ժամանակ պարզվեց, որ իմ դիմաց նստած մարդը քաջ ու հայրենասեր հայորդի է:

Չգիտեի ինչպես ներկայացնել նրան՝ որպես ազատամարտիկի, թե որպես ֆերմերի, ով հաջողությունների է հասել գյուղատնտեսության բնագավառում: Բոլոր դեպքերում այդ մարդու կյանքի երկու դրսևորումներն էլ արժանի են դրվատանքի:

Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս, և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ, ետ եկել»…

Վիրավոր ազատամարտիկը լուրջ բուժման կարիք ուներ, ինչը բավականին թանկ արժեր: Դրա համար Վահրամ Հովհաննիսյանը ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ որոշակի գումար է վերցնում, որպեսզի մեկնի Գերմանիա: Բայց այդ գումարը չի բավականացնում, և նա այդ միջոցներով ֆերմա է ստեղծում: Եվ ահա մեկուկես տասնամյակ նա արդեն բանկի օրինակելի վարկառուներից է:

Հողի աշխատանքին Վահրամը ծանոթ էր տակավին 8-րդ դասարանից: Նրա հայրը եղել է գյուղի կոմբայնավարներից մեկը, և, բնական է, որ պատանին մանկուց է սիրել տեխնիկան: Այդ սերը նրան օգնել է հաջողության հասնել:

Ֆերմերն ասում է․ «Հողը պետք է մշակել, հողը սիրում է, երբ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի»:

Վահրամը լավատես է: Թեև բժիշկները նրան 2-3 ամսվա կյանք էին տվել, նա արդեն հինգ տարուց ավելի ապրում է, ապրում է ոչ իբրև դատապարտված, այլ ամեն դժվարություններից ելք փնտրող ու հաճախ գտնող մարդ: Այդպիսին է ազատամարտիկ-ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը, ով ապրում է և արարում Գորիսի չքնաղ գյուղերից մեկում՝ Խնձորեսկում:

Վահրամ Հովհաննիսյանի ֆերմայում կա 20 կով (որոնցից 12-13-ը կաթնատու), 13 հորթ և 9 մայր խոզ: Ասենք, որ Վահրամը հավատում է խոզաբուծության արդյունավետությանը: Նա մեկ-մեկ թվարկում է, թե իրեն ինչքան եկամուտ են բերում մայր խոզերը՝ տասնյակ խոճկորներով:

Անասնապահությունից ստացած եկամուտների մասին խոսելուց հետո Վահրամը պատմում է, որ իր ունեցած հողատարածքներից 60 հեկտարի վրա ցորեն է աճեցնում, որը հավաքում է սեփական կոմբայնով: Դա ևս ինչ-որ եկամուտ է:

Ազատամարտիկ ֆերմերն անընդհատ պրպտումների մեջ է: Ընթացքի մեջ է նոր, ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը  ինտերնետում կարդացել է, որ գոմաղբից հնարավոր է գազ ստանալ: Կարդացել է և ոգևորվել: Մտադիր է ժամանակակից տեխնիկայի այդ ձեռքբերումը կիրառել իր հայրենի Խնձորեսկում:

Վստահ է, որ այդ նախագիծը կիրականացնի, քանի որ ունի ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ պես վաղեմի գործընկեր: –0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img