Երրորդ եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղայինց ցանցը և համագործակցող առևտրի կետերի ցանկը:

Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ և ներկայացուցչություն Մոսկվայում: «Յունիբանկը» շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձևավորող փոքր և միջին ձեռնարկություններին: Բանկի վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը:

Ավելի քան 4 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են Յունիբանկը՝ որպես ֆինանսական գործընկեր իրենց բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար:

Տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման և ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման նպատակով, «Յունիբանկը» ակտիվ համագործակցում է միջազգային կառույցների, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և KfW գերմանական բանկի հետ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img