«Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը` արդեն իսկ իրացնելով ծավալի ավելի քան 80%-ը, որը կազմում է 3.3 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Տեղաբաշխումն իրականացվում է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում և ավարտվելու է 2016թ. դեկտեմբերի 1-ին:

«Յունիբանկի» բաժնետոմսերի հանդեպ պահանջարկը փաստում է բանկի նկատմամբ հասարակության և ներդրողների բարձր վստահության մասին, որի հիմքում դրված է բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը:

Հաղորդագրության համաձայն, ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի կապիտալի համալրմանը, ՓՄՁ-ների և սպառողական վարկավորման ծավալների ընդլայնմանն ու հաճախորդների համար պայմանների բարելավմանը:

«2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը, ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Յունիբանկը» բնակչության խնայողությունների ներդրման համար առաջարկում է ևս մեկ շահավետ գործիք: Բանկը թողարկում է ՀՀ դրամով պարտատոմսեր բարձր` 13.5% տարեկան եկամտաբերությամբ: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, մարումը կիրականացվի 23.11.2018թ.-ին:

Թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում:

Հավորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև 07.02.2017թ.:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 – 480,11 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img