Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։ Ֆինանսական հիմնական փաստաթղթին կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Դաշնակցությունը», ինչպես նաև անկախ պատգամավորները։

Օգտագործելով վարչապետի տերմինաբանությունը` «դրայվով» բյուջեի դեմ են քվեարկել ընդդիմադիր բոլոր խմբակցությունները, որոնք այն մեկ քայլ հետ են համարել տնտեսական ակնկալվող զարգացումից, ընդգծելով, որ դրանում նախատեսված մինիմալիստական ցուցանիշները թույլ չեն տա ապահովել զարգացում և սոցիալական խնդիրների լուծում։

Փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնելիս Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են 240 առաջարկություններ, որոնք նախատեսում են ծախսերի ավելացում 110 մլրդ դրամով, սակայն պետբյուջեի վերջնական տարբերակում դրանցից շատերը հաշվի չեն առնվել։

Նախարարի խոսքով, հակառակը, որոշում է ընդունվել կրճատել ծախսերը 16.1 մլրդ դրամով, իսկ Կառավարության պահուստային ֆոնդն ավելացնել 8 մլրդ դրամով։

Նա միաժամանակ նշեց, որ փոփոխությունները հիմնականում արտացոլվել են անվանական ցուցանիշների վրա և կապված են բացառախես արժույթի փոխարժեքի փոփոխությամբ, որը կատարվել է սեպտեմբերին բյուջեի առաջին ներկայացումից մինչ օրս։

«Արդյունքում նախատեսվել է, որ 2017 թվականի պետբյուջեի համախառն եկամուտները կկազմեն 1 տրլն 210 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 22,4%), դրանցից հարկերը` 1 տրլն 135 մլրդ դրամ։ Ծախսերը կկազմեն 1 տրլն 360 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 25.2%), իսկ պակասուրդը` 150 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 2,8%)»,– ասաց Արամյանը։

Միաժամանակ, Հայաստանի պետական անվանական պարտքը 2017 թվականին կկազմի, ենթադրաբար, 6.245 մլրդ դոլար, 2016 թվականի արդյունքներով սպասվող 5.849 մլրդ դոլարի դիմաց։ 2017 թվականին, պետբյուջեի նախագծի համաձայն, ակնկալվում է 3.2–տոկոսանող ՀՆԱ իրական աճ` 2.4 տոկոսի ցածր գնաճի դեպքում։

Հայաստանի` 2016 թվականի պետբյուջեի համաձայն, ծախսային հոդվածը կազմում է 1 տրլն 377 մլրդ դրամ (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 25.3%), իսկ եկամտայինը` 1 տրլն 186.3 մլրդ դրամ (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 21,8%) 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 3.5%) ($1 – 482,26 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img