ԱՄՀ-ն Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի EFF ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի` «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» չորրորդ ամփոփիչ ստուգումը, որի արդյունքում հիմնադրամը հաստատել է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) կամ շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման տրամադրումը՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի կամ շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլարի, նշվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում:

Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին: Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը և ապահովում հակացիկլային որոշակի աջակցություն:

Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դևիդ Լիփթընի խոսքով, ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների:

«Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր», – նշել է Լիփթընը:

Նա նշել է, որ եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ:

«Այս համատեքստում նրանք մշակել են 2017 թ. և հետագա հարկաբյուջետային կոնսոլիդացման ծրագիրը: Կկարևորվի կոնսոլիդացման նշված ծրագրի իրականացումն աճի համար բարենպաստ եղանակով: Ավելին, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարևոր է նաև արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման և մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը և եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը», – նշել է Լիփթընը:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական տոկոսադրույքների նվազեցմանը և օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը:

«Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը ՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու և մրցունակությունն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը և ֆինանսական կայունության նկատառումների արտացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու և մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում», – նշել է Լիփթընը:

Նա կարծում է, որ հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է անհրաժեշտ լինել կայուն և ներառական աճի խթանման համար: Ներքին մրցակցության և կանոնակարգիչ բարեփոխումների ամրապնդումն առանցքային են ավելի լայնահեն, մասնավոր հատվածի կողմից առաջնորդվող տնտեսություն ստեղծելու համար:

«Այս համատեքստում կարևոր քայլ է տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման համար իշխանությունների կողմից նախատեսվող փոփոխությունների իրականացումը», – նշել է Լիփթընը:

82.21 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար գումարով «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը» հաստատվել է 2014 թ. մարտի 7- ին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img