Fitch-ը 2017 թ.-ին Հայաստանում վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային Fitch Ratings գործակալությունը 2017 թ.-ին ակնկալում է վարկերի պահանջարկի չափավոր վերականգնում, նշվում է գործակալության «ԱՊՀ-ի և Վրաստանի բանկեր. 2017 թ.-ի կանխատեսում» հաշվետվության մեջ (2017 Outlook: CIS and Georgian Banks):

«2015 թ.-ին վարկավորման 4 տոկոսանոց նվազմանը հետևեց 2016 թ.-ի 9 ամիսների 6 տոկոսանոց չափավոր աճը: 2017 թ.-ին ակնկալում ենք վարկերի պահանջարկի չափավոր աճ, ինչին կնպաստեն բարեհաջող մակրոտնտեսական միտումները, հայկական դրամի վրա ճնշման նվազումը և շուկայական տոկոսադրույքների նվազումը», – նշվում է հաշվետվության մեջ:

Միաժամանակ, Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ վարկային պորտֆելի աճը երկնիշ չի լինի: Դա պայմանավորված է ակտիվների թույլ որակով, դրամական փոխանցումների անկման հետևանքով տնային տնտեսությունների սպառման ցածր մակարդակով, ինչպես նաև ԿԲ-ի բարձր պահանջներով` կապված պարտադիր ամրագրման նորմատիվի հետ:

Վարկանիշային գործակալությունը 2017 թ.-ին ակնկալում է նաև արտաքին ցնցումների չեզոքացման արդյունքում ակտիվների որակի որոշակի կայունացում: Այդուհանդերձ, վարկառուների հետ կապված ցուցանիշները զգայուն կմնան ներքին պահանջարկի վերականգնման նկատմամբ: Վերջիններս, կանխատեսման համաձայն, առաջիկայում չափավոր կբարելավվեն:

Գործակալության վերլուծաբանների կարծիքով, բանկային սեկտորի շահութաբերությունը դրական կախվածության մեջ կմնա ակտիվների աճից և որակի բարելավումից:

2016 թ.-ի ինը ամիսների արդյունքներով, չաշխատող վարկերը տատանվել են 10 տոկոսի սահմանում:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային ոլորտին 2017 թ.-ին շնորհել է «կայուն» կանխատեսումը:

2016 թ.-ի հուլիսի 23 Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային աժույթով «В+» մակարդակում` «կայուն» կանխատեսմամբ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img