Անելիք Բանկը թողարկում է 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իր պատմության մեջ առաջին անգամ Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ դոլարով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

«Ավանդների հետ մեկտեղ, պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու տարածված գործիք: Ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով, – նշել է Անելիք Բանկի Գործադիր Տնօրեն Ներսես Կարամանուկյանն ու ավելացրել է, որ կարևոր փաստէ նաև այն, որ Հայաստանում պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմադրամի կողմից` նույն ծավալներով։

Արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար:

Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում ու մարզերում:

Թողարկման ավարտից հետո պարտատոմսեր ձեռքբերողների միջև կանցկացվի խաղարկություն, որը հնարավորություն կտա շահելու 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի եվրոպական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։

2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել ` դառնալով 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7 տոկոս և «CreditBank S.A.L.»` 40,3 տոկոս։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img