Հրապարակվել են մանրամասներ ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հրապարակվել են մանրամասներ այսօր ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման փորձի մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ բանկոմատի մոտ տեղադրված է եղել գազի 3 կգ-անոց և ածխաթթվածնային բալոններով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որի միջոցով ցանկացել էին պայթեցնել բանկոմատը:

Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներական ջոկատը վնասազերծել է պայթուցիկ սարքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:–0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img