ԱԳԲԱ լիզինգը և Catepillar ընկերությունը գործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգի, Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի շրջանակում կողմերը շարունակելու են համագործակցությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ հուշագրի, ՀՀ-ում հնարավոր կլինի CAT տեխնիկա ձեռք բերել ավելի շահավետ պայմաններ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով։

«Մոտ ժամանակներում կողմերը հանդես կգան ֆինանսավորման պայմանների մասին հայտարարությամբ: Հաշվի առնելով ԱԳԲԱ Լիզինգի և Zeppelin Armenia-ի միջև համագործակցության արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումը՝ այսուհետ Caterpillar Financial-ի կողմից ֆինանսավորումը իրականացվելու է նախկին տարեկան տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով»,– ասվում է հաղորդագրությունում։

ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ իջեցված տոկոսադրույքների շնորհիվ, հաճախորդները ոչ միայն կկարողանան ավելի բարձրացնել կազմակերպության արտադրողականությունը, այլև կկրճատեն ծախսերը:

ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ. և ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունն է: Ընկերությանը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից մեկն այս ոլորտում: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են`ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը`54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38%:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img