Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:

Ինչպես հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը, «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրի ներքո հանդիսատեսին կներկայացվի բարդ և հագեցված համերգային ծրագիր:

Կհնչեն Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ կունենան Անի Աթայանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Պոլինա Շարաֆյանը (ջութակ), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր): Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան:

2016-ի դեկտեմբերին կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգը, և հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց յուրաքանչյուր կատարողին:

Պատանի երաժիշտներն արդեն իսկ դարձել են մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ:

Անի Աթայանը Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:

Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ ստացավ «Gina Bachauer» միջազգային մրցույթում:

Պոլինա Շարաֆյանը, Արթուր Գրիգորյանը և Խաչիկ Անդրեասյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:

Վառ, արտիստիկ և տաղանդավոր այս պատանիներն իրենց ձեռքբերումներով ապացուցեցին, որ կարող են Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային բեմերում:

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների (Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին) դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի սաների համար սահմանվել է կրթաթոշակ:

Յունիբանկի մամուլի ծառայությունից նշում են, որ բանկը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ աջակցություն տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, արվեստի, սպորտի ոլորտների զարգացմանը:

«Այս համերգի աջակիցը լինելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

S&P. Հայաստանում բանկային ոլորտը լավ կապիտալացված է և  բարձր շահութաբեր

Հայաստանում բանկային ոլորտը մնում է լավ կապիտալացված և բարձր շահութաբեր, ինչին նպաստում են բարձր զուտ տոկոսային եկամուտներն ու տնտեսական կայուն աճը

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img