ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 87,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը փետրվարի 27–ից մարտի 3–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87,3 մլն դոլար 1 դոլարի դիմաց 486,04 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 14,5 մլն եվրո և շուրջ 895,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 511,54 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,33 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 113,7 մլն դոլար, 12 մլն եվրո և 343,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 487,21 դրամ, 515,83 դրամ և 8,42 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, փետրվարի 20-ից 26-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 53,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 38,6 մլն դոլար ($1– 486,82 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img