«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի մարտի 13-ին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ի մամուլի ծառայությունը։

Ցուցակված պարտատոմսերը ներառում են 4,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով 160,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMFNCAB21ER4) բորսայում կշրջանառվեն FNCAB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ ընկերության նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 4,003,869.33 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 25 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 7.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 7.4470%:

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին (ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13): Կազմակերպության հիմնադիրն է  «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին բաժնետոմսերի մի մասը փոխանցել է «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյ.» նիդերլանդական կազմակերպությանը: Ընկերությունն ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց ՀՀ ողջ տարածքում և տրամադրում է բիզնես, գյուղատնտեսական, ինչպես նաև սպառողական վարկեր:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 2009 թ.–ի հունվարի 26–ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 2009 թ.–ի հունիսի 5–իցՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img