Դրամային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում փետրվարին աճել են

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները 2017 թվականի փետրվարին աճ են գրանցել։ Այդ մասին են վկայում հանրապետության Կենտրոնական բանկի տվյալները։

Հաղորդման մեջ նշվում է, որ մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ աճել են 0.33 տոկոսային կետով մինչև 9,29 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդներն աճել են 0,24 տոկոսային կետով` մինչև 12,63 տոկոս։

Մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,25 տ.կ.–ով մինչև 4,45%, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով դոլարային ավանդներինը նվազել են 0,30 տ.կ.–ով` մինչև 5,47%.

Մինչև մեկ տարվա ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը մեկ ամսում նվազել է 0,92 տ.կ.–ով` մինչև 16,27%, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով վարկերինն աճել է 0,29 տ.կ.–ով` մինչև 16,78%։

Մինչև մեկ տարվա ժամկետով դոլարային վարկերի տոկոսադրույքներն աճել են 1,02 տոկոսով` մինչև 8,68%, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով վարկերինը նվազել են 0,28 կետով` մինչև 10,4%։

-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img