Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից` հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. «Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր, հաղորդում է «Յունիբանկի» մամուլի ծառայությունը։

«Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%:

Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս` պարզապես ներկայացնի իր` Յունիբանկի կողմից թողարկված քարտը:

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Այդ իսկ նպատակով  բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», – նշել է «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում կենտրոնի ծառայություններից օգտվող քարտապաններին հավելյալ զեղչեր չեն տրամադրվում:

«Սիրմեդ» բժշկական կենտրոնը գործում է 2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img