Հայաստանի բանկերի ավանդները մարտին աճել են 0,3%–ով` մինչև 2 414,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն ավանդները 2017 թ.-ի մարտի վերջին կազմել են 2 414,5 մլրդ դրամ, մեկ ամսում ավելանալով 0,3%–ով, այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, ռեզիդենտների ավանդները մարտին կազմել են 1 802,6 մլրդ դրամ (0,2 տոկոսի անկում):

Ռեզիդենտների դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 731,4 մլրդ դրամ` աճելով 0,28 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները կազմել են 1 071,2 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում)։

Ընդ որում, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1,4 տոկոսով` կազմելով 236,3 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները աճել են 0,26 տոկոսով` մինչև 495,1 մլրդ դրամ:

Արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 263,4 մլրդ դրամ (3,5 տոկոսի աճ), իսկ ժամկետայինները`807,7 մլրդ դրամ (1,8 տոկոսի անկում):

Մարտի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ավանդները աճել են 2 տոկոսով` կազմելով 611,8 մլրդ դրամ: ($1- 484,68 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img