ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց է

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի:

Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն` զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին:

ՎՏԲ Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում.

  • Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին:
  • Գործարքների իրականացում Հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոսբանկինգ» ծառայությանը` Հաճախորդի զանգի և համապատասխան նույնականացման գործընթացանցնելու հիման վրա
  • Պլաստիկ քարտերի բացում

Բանկից նաև նշում են, որ Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով`հեռախոսազանգեր, Skype – նամակներ և տեսազանգեր, էլեկտրոնային փոստ, զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն, ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները պրոֆեսիոնալ և գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսենրեն լեզվով` տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն կարելի է զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Բանկի հեռախոսավարներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img