Կայացել է Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքները և ներկայացվել են հետագա ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում  է բանկի մամուլի ծառայությունը:

«Յունիբանկը մեծ աշխատանք է տարել հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման ուղղությամբ: Մեզ հաջողվեց տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ»,- իր ելույթում նշել է բանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը ` հաշվետու տարվա կարևոր ձեռքբերումներն առանձնացնելով:

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաև ակտիվների որակը, ինչի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է կապիտալը, այն հասցնելով 34,8 մլրդ ՀՀ դրամի, և այդպիսով կատարել ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

Բարձր գնահատելով ներդրողների վստահությունը բանկի հանդեպ, 2016թ.-ին բանկի Խորհուրդը որոշում է ընդունել իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12.9% տարեկան եկամտաբերությանը:

2016թ. -ին բանկի ակտիվները կազմել են 185.4 մլրդ ՀՀ դրամ` տարվա ընթացքում աճելով 17.2%-ով, իսկ պարտավորությունները, աճելով 11.2%-ով, կազմել են 150.5 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.7%-ով և կազմել 118.6 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում ավանդների ծավալը կազմել է 114.8 մլրդ ՀՀ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

2016թ.-ին Յունիբանկը տոնել է իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են 325 000 հաճախորդ և 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ և ներկայացուցչություն Ռուսաստանում:

Բանկի ուժեղ կողմերը և մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի և շուկայում մասնաբաժնի մեծացման համար:

Քառամյա ռազմավարական ծրագրի համաձայն, Յունիբանկի մանրածախ վարկավորման ծավալը կաճի 44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը` 37%-ով: Այսպիսով, բանկը կավելացնի իր մասնաբաժինը մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտներում, համապատասխանաբար, շուկայի 13% և 10%-ով:

Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշել է, որ 2020թ.-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի նվազագույնը 50%-ը կբաշխվի որպես շահութաբաժին: Իսկ դա նշանակում է, որ էապես կբարձրանա բանկի ներդրումային գրավչությունը: «Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության և բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին և մտերիմներին` որպես վստահելի և շահավետ գործընկեր», – ամփոփելով իր խոսքը ասել է Գագիկ Զաքարյանը:

Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img