Անելիք Բանկը ժամանակից շուտ է տեղաբաշխել 5 մլն դոլար ծավալով պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/.  Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Բանկի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Պարտատոմսերի գերակշիռ մասը՝ ավելի քան 80%, ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից, ինչը վկայում է հաճախորդների խորը վստահության և բարձր ֆինանսական գրագիտության մասին։ Նախատեսում ենք շարունակել պարտատոմսերի նոր տրանշների թողարկումը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ երկրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6,25%, տոկոսների վճարման տարեկան պարբերականությունը՝ 6-ամիս:

Նախկինում Անելիք Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 1-ին և 3-րդ տրանշները՝ համապատասխանաբար 5 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img