ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթի» հայկական ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար սեմինար-քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:

Բանկի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակներն են գործընկերներին և հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, ցույց տալ դրանց կիրառման առավելությունները և գործնական հնարավորությունները:

Մենք դա կիրականացնենք «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ, քանի որ վստահ ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը լայն հնարավորություններ է տալիս ստարտափ կազմակերպություններին՝ ձեռք բերելու մրցակցային առավելություններ և մրցել խոշոր ու միջին ընկերությունների հետ:

Անդրադառնալով բանկում թվային տեխնոլոգիաների կիրառությանը՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել գործունեության շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության մակարդակն ու տնտեսության մեջ իր դերը:

«Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, և այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը և ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները՝ այդ թվում նաև մեր օրինակով»,- ասել է նա:

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը ևս կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում:

«Գաղտնիք չէ, որ աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, և այդ փոփոխությունից զերծ չեն կարող մնալ նաև ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ցավոք, Հայաստանում դեռ լայն իմաստով բիզնեսի թվային տրանսֆորմացիա տեղի չի ունեցել, բայց հույս ունենք, որ նաև մեր համատեղ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կփոխվի, բիզնեսը կսկսի գիտակցել տեղեկատվական տեխնոլոգիաների արժեքն ու կարևորությունը: ԱԿԲԱ-ն մեծ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, բարձրացնում նրանց գիտելիքները, իրազեկվածությունը համաշխարհային տենդենցների և բիզնես գործընթացների վերաբերյալ: Շատ ուրախ ենք նման գործակցության համար և շնորհակալ ենք ԱԿԲԱ ԲԱՆԿԻ թիմին՝ նախաձեռնելու համար»,- ասել է Լիանա Կորկոտյանը:

Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան ՓՄՁ ոլորտի ավելի քան 250 ներկայացուցիչ:

Բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութերին, թվայնացման առավելություններին ու ընձեռվող նոր հնարավորություններին այսուհետև կարելի է ծանոթանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ sme.acba.am պորտալի «Բիզնեսի թվայնացում» բաժնում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img