ՀՀ ֆինանսների նախարարն առաջինը ձեռք բերեց գանձապետական պարտատոմսեր առցանց հարթակում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ուրբաթ լրագրողների ներկայությամբ առաջինը ձեռք բերեց գանձապետական պարտատոմսեր gp.minfin.am նոր առցանց հարթակի միջոցով։

Ինչպես նշեց նախարարը, երկու ամսվա ընթացքում մշակվել և այսօր գործարկվում է ֆիզիկական անձանց կողմից գանձապետական պարտատոմսերի գնման էլեկտրոնային հարթակը։

«Սա սեփական ֆինանսական ռեսուրսները կառավարելու լավ գործիք է, երբ կարելի է, դուրս չգալով տնից, շահավետ կերպով ներդնել անգամ հազար դրամ», – ասաց Արամյանը։

Նախարարը նաև տեղում ներկայացրեց համակարգի առավելությունները` գնելով 50 հազար դրամի պարտատոմսեր։

Նրա խոսքով, գնում կատարելու համար հարկավոր է միայն օգտագործել սեփական ID քարտը, իսկ եթե ID քարտ չկա, ապա կարելի է միայն մեկ անգամ այցելել գանձապետական պահառուի սպասարկման ցանկացած կետ և ստանալ համապատասխան գաղտնաբառ ու օգտվել սեփական էլեկտրոնային փոստից։

ID–ի և էլեկտրոնային փոստի տվյալները մուտքագրելուց հետո համակարգը տրամադրում է տվյալներ հասանելի պարտատոմսերի, մարման ժամկետների ու տոկոսադրույքների մասին։

Նախարարն ընտրեց երկարաժամկետ պարտատոմսեր` տարեկան 12,5% տոկոսադրույքով ու ներդրեց 50 հազար դրամ կամ, ինչպես ինքը նշեց, իր աշխատավարձի 7–8%–ը, ինչից հետո համակարգն ինքնուրույն հաշվեց նրա եռամսյակային եկամուտը։

Պարտատոմսերն ընտրելուց հետո հարկավոր է մուտքագրել բանկային քարտի ռեկվիզիտներն ու ավարտել գործարքը։

«Համակարգը բավականին պարզ է, ցանկացած պահի դուք կարող եք վաճառել ձեր ակտիվը կամ ձեռք բերել նորը, ընդ որում գնման գումարը նշանակություն չունի, պարտատոմսեր կարելի է գնել նաև 1000 դրամով։ Միաժամանակ դուք ունենում եք մի շարք առավելություններ` ներդնում եք նվազագույն գումար շահավետ պայմաններով գրեթե զրոյական ռիսկերով, և այդ ամենն արվում է անվտանգ համակարգով` դուրս չգալով տնից», – ասաց Արամյանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img