Fitch–ը կընդլայնի համագործակցությունը հայկական բանկերի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն ակնկալում է Հայաստանում էմիտենտների պորտֆելի աճ, լրագրողներին ասաց Fitch Ratings գործակալության Ռուսաստանի, ԱՊՀ–ի և Սևծովյան տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Սուրկովը։

«Այսօրվա դրությամբ Fitch–ը հրապարակում է հայկական բանկերի երեք վարկանիշ, մենք պորտֆելի աճ ենք ակնկալում։ Բանակցություններ են ընթանում մի քանի բանկերի հետ, և արդեն կան պաշտոնական համաձայնագրեր նրանցից որոշների հետ», – ասաց նա։

Սուրկովի խոսքով, վարկային վարկանիշն օգնում է երկրներին առաջին հերթին ներգրավել ֆինանսավորում։ Վարկային վարկանիշի առկայությունը միջազգային ներդրողների կողմից էմիտենտի ընդունումն է։

 Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։ Վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն»

«Հայաստանը ֆինանսավորում է ներգրավում եվրոպարտատոմսերի միջոցով։ Վարկանիշն ինդիկատոր է ներդրողների համար վարկունակության մակարդակի հարցում, որն այսօր ունի  վարկառուն։ Այդ պատառով հարկավոր է պահպանել վարկանիշը պարտատոմսերի շրջանառության ողջ ժամկետի ընթացքում», – ասաց նա։

Սուրկովը նաև նշեց, որ 18 ամսվա ընթացքում Հայաստանի վարկային վարկանիշը կմնա կայուն կանխատեսմամբ։ Բացի այդ, նա կարևորեց Հայաստանի մայրաքաղաք Երևանին վարկանիշի տրամադրումը։

«Հայաստանի պրոֆիլը` որպես վարկառու, կապիտալի միջազգային շուկաների մասնակից, շատ է աճել Երևանին վարկանիշ տրամադրելուց հետո, քանի որ մայրաքաղաքը երկրի ցուցափեղկն է», – ընդգծեց նա։

Fitch Ratings–ը 2016 թ.–ի դեկտեմբերին Երևանին տրամադրեց էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշ «В+» մակարդակում, կանխատեսում` «կայուն», իսկ այս տարվա հուլիսին հաստատեց վարկանիշը։

Դմիտրի Սուրկովը նշեց, որ Fitch Ratings–ն ունի ամենախոշոր պորտֆելը տարածաշրջանում, մասնավորապես` Վրաստանում։ Նրա խոսքով, 2009 թ.–ից եվրոպարտատոմսերի նոր թողարկումների մեծ մասն իրականացվել է Fitch–ի վարկանիշերով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img